Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցները, այդ թվում՝ փաստաբանները պաշտպանված չեն և գտնվում են բռնություն գործադրած անձանց անմիջական թիրախում։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է փաստաբան Նոնա Գալստյանը։
Նրա խոսքով՝ երեկ նման դեպք է տեղի ունեցել իր հետ։ Իր վստահորդներից մեկի ամուսինը վիրավորել է իրեն։
«Բռնության ենթարկած անձը հանդիսացել է ոստիկանության աշխատող։ Խնդիրը ամենուր է և այստեղ կապ չունի անձը ինչպիսի աշխատանք ունի։ Այդ անձը սպառնացել է, անձնական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել, որը անուղղակի անվտանգության, առողջության հետ սպառնալիքներ է պարունակել»,-նշում է փաստաբանը։
Դեպքի վերաբերյալ արդեն հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, սակայն Նոնա Գալստյանը նշում է, որ խնդիրը համակարգային է։
Մանրամասները՝ տեսանյութում