Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։