«Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից:
Հարցն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում:
Նա զբաղեցրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը։