Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը․ Հրայր Թովմասյանը ստացել է Ջիանի Բուքիքիոյի նամակը

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:

ՍԴ-ն ներկայացրել  է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը:

 «Հարգելի Նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքներով՝

Ջիանի Բուքիքիո»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել