ՀՀ-ն 1 միլիոն բնակչին ընկնող վարակակիրների թվով առաջատարն է աշխարհում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Հրատարակիչ, «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ-ն 1 միլիոն բնակչին ընկնող վարակակիրների թվով առաջատարն է աշխարհում։

«Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղությունները ունենալ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։

«Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են և քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել