Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ ներկայացված դիմումը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են Սահմանադրական դատարանից հետ վերցնել դիմումը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78 և 79 հոդվածներին համապատասխանության հարցին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ այլ ընթացակարգ նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակվել էր հուլիսի 7-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել