ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ զորակոչիկների մասնագիտական կարողությունները ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել նպատակային օգտագործելու և ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով, հայտարարում է մրցույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.
- հեռուստաօպերատոր
- հեռուստամոնտաժող
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով:
Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճեն կամ, եթե առկա չէ ավարտական վկայականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 29-45-36: