Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սա քաղաքական պատվեր է։
«Լավ տեսնում եք, ես և գործընկեր էի, և հուշագիր էի ստորագրում, և սեփականատեր էի, գնում էի, նայում էի, թե ինչ աշխատանք է կատարված: Ինչ որ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար։ Ծառուկյանը, եթե այսօր հայտարարեր՝ վարչապետը, այս նոր իշխանությունը ինչեր է արել. Մի բան էլ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանը ովա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին, ամենաառաջին ընտրակեղծարարը ընտրությունների համար, էդ ո՞նց եղավ մինչև հիմա կա»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդության քննությունը։