Ոստիկանները նաև բակեր են մտնում՝ ստուգում քաղաքացիների դիմակի և անձը հաստատթող փաստաթղթի առկայությունը

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրաքաղաքում։  Տեսանյութն Արաբկիր վարչական շրջանից է։ Ոստիկանները նաւ բակեր են այցելում՝ ստուգում քաղաքացիների դիմակի և անձը հաստատթող փաստաթղթի առկայությունը։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

https://www.facebook.com/www.police.am/videos/593676527996598/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել