Ձեր կարծիքով ես իմ բժշկական փաստաթղթերով տրաֆարետի նման արած ման պիտի գամ․ Գևորգ Պետրոսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում  է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները կրկին տուգանեցին՝դիմակ չկրելու համար։

Նա դարձյալ տեղեկացրեց, որ դիմակ չի կրում առողջական խնդիրների պատճառով, իսկ հարցին, թե ինչո՞ւ  չի ներկայացնում բժշկական փաստաթղթեր, պատգամավորն արձագանքեց. «Ձեր կարծիքով ես իմ բժշկական փաստաթղթերով տրաֆարետի նման արած ման պիտի գա՞մ»։

Պետրոսյանը հայտարարեց, որ կբողոքարկի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել