Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փաստաբանների կողմից նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, գործը կշարունակի քննել Ռոբերտ Պապոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել