Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծը՝ մշակված Tarberak Architectural Studio-ի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:
«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- ավելի վաղ նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Մեր բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր աժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ: Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- ավելի վաղ նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
https://www.facebook.com/the.new.yerevan/videos/309987073348687