Ի՞նչ կենսագրություն ունի նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը

Ոստիկանապետ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 8-ի հրամանգրի համաձայն ազատվեց պաշտոնից։

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ. հունիսի 4-ին, Երևան քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ է: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա`
2001-2005 թթ. Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր,
2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր,
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ,
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,
2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ,
2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
ՀՀ Նախագահի 2020 թ. մարտի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել