Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է կարանտինի չեղարկման մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 9-ից քաղաքում կչեղարկվի ինքնամեկուսացման, անցաթղթերի և հատուկ գրաֆիկով զբոսանքի ռեժիմը, որը գործում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այս մասին հայտնում է Meduza-ն։

Մոսկվայի բնակիչները, այդ թվում՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, կարող են առանց սահմանափակումների դուրս գալ փողոց, այցելել հասարակական վայրեր։

Հունիսի 9-ից աշխատանքը կվերսկսեն նաև վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, անասնաբուժական կլինիկաները։

Իսկ հունիսի 16-ից կվերաբացվեն ատամնաբուժարանները, գրադարանները, անշարժ գույքի գործակալությունները, թանգարանները, կենդանաբանական այգիները։ Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները կկարողանան նաև ներկա գտնվող մարզական միջոցառումների, սակայն այն պայմանով, եթե մարզադաշտում զբաղեցվի նստատեղերի միայն 10 տոկոսը։ Նույն օրը կսկսեն աշխատել նաև ռեստորանների և սրճարանների բացօթյա սրահները։

Հունիսի 23-ից կբացվեն ֆիթնես ակումբներն ու լողավազանները։ Այդ օրը նաև կվերսկսվի Մոսկվա գետով ուղևորատար նավագնացությունը։ Կբացվեն նաև մանկապարտեզները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել