Գրանցվել է 7 մահ, 547 նոր դեպք․ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը 12 հազար 364-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12.364 դեպք, որոնցից.

  • 3720-ն` առողջացած,
  • 190-ը` մահվան ելքով,
  • 8385 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 66.674 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Կատարվել է 1513 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 11.817, որից 3513-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8052-ը, բացասական թեստերը եղել են՝ 65․161-ը, մահվան դեպքերը՝ 183-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել