Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը չմարված Տիգրան Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 30.12.2012թ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնումներ կատարելու նպատակով Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող Կ.Ս.-ին պատկանող խանութում գտնվելու ժամանակ նկատելով, որ Կ.Ս.-ը հեռացել է դրամարկղից և զբաղված է, բացել է դրամարկղը և այնտեղից վերցնելով 150.000 դրամ գումար՝ ցանկացել է աննկատ հեռանալ, այդ ժամանակ Կ.Ս.-ն, հայտնաբերելով, որ դրամարկղից գումար է պակասում, ինչպես նաև Տիգրան Թ.-ի կողմից արագ խանութից դուրս գալու հանգամանքը նկատելով, հասկացել է, որ նա է տարել գումարը և պահանջել է Տիգրան Թ.-ից գումարը հետ վերադարձնել, որից հետո վերջինս դիմել է փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, այն է, փախուստի ժամանակ բռնվել է Կ.Ս.-ի ամուսնու` Գ.Գ.-ի կողմից:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net