Կիրականացվի թվով 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր մեզ համար լավ լուրերը շատ էին (սատանի ականջը խուլ):

Չնայած համավարակի ստեղծած որոշակի ֆինանսա-տնտեսական բարդություններին, Երեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտավ գործնական փուլ

Հունիսի 2-ին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում հայտարարվեց թվով 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցույթը:

Ծրագրի իրականացման նպատակով Երևանն առաջին անգամ միջազգային դոնոր կազմակերպությունից՝ Եվրոպական ներդրումային բանկից, վերցրել է ոչ սուվերեն վարկ:

Նախատեսում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներն օգտագործել Երևան քաղաքի ենթակայությամբ գտնվող մի շարք մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ս/թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի իրականացումից հետո սեյսմակայուն, էներգաարդյունավետ և վերանորոգված մանկապարտեզները կհանձնվեն շահագործման՝ ապահովելով բարեկեցիկ մանկություն տարբեր վարչական շրջանններում մանկապարտեզ հաճախող մեր փոքրիկների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել