Լոռու մարզում իրավիճակը գնալով դառնում է ավելի խնդրահարույց․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի լոռեցիներ, Լոռու մարզում իրավիճակը գնալով դառնում է ավելի խնդրահարույց:

Հանրային վերահսկողությունն այս փուլում չափազանց կարևոր է: Օգնեք միասին, համախմբված, համատեղ ուժերով հաղթահարել պայթյունավտանգ այս իրավիճակը: Լուսանկարեք մարզի ողջ տարածքում հանդիպող կուտակումներն ու ուղարկեք ինձ’ նշելով ժամն ու տեղը: Հրապարակելու ենք ինչպես կուտակումները, այնպես էլ օրինակելի դեպքերը: Հանրությունը հզոր ներուժ ունի, օգտագործենք այն բոլորիս առողջության ու կյանքի փրկության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել