ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները:

Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:

Աշխատանքային այցի ժամանակ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել