Հունիսի 3-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 431,715-ի։ Մահացել է՝ 5,208-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 165,555 դեպք է գրանցվել, մահացել է 4,585 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.012-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 160.696 դեպք։ Ապաքինվել է 125.206 մարդ։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 6,260 անձի մոտ, որից 76-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 800-ի։ Մահացել է 13 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 10․524-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3454 է, վիրուսից 170 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,835,681 վարակված, 106,312 մահ։