Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 3-ին, հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և պարետ Տիգրան Ավինյանը։
Պարետը տեղեկացրեց, որ բնակելի վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս։
Սահմանվում են նաև դիմակ կրելու կանոնները․«Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մնացել է և այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետը: Դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»։