Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցածի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր՝ հունիսի 3-ին, հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և պարետ Տիգրան Ավինյանը։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը անդրադարձավ «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած դեպքին տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։

«Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին,համոզման մեթոդներին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն։Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե։ Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն և նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»,- նշեց Ոստիկանապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել