Այսօր հրապարակած տեսանյութում, որտեղ երկու երիտասարդներ վառում էին Երևանի կենտրոնում տեղադրված չորս աղբամանները, քաղաքացիներից ոմանք առաջարկում էին գնել միայն մետաղական աղբամաններ։ Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ ձեռք է բերել 1000 հատ մետաղական աղբաման։ Սակայն, ինչպես երևում է ստորև ներկայացվող տեսանյութում, մետաղական աղբամանները նույնպես վնասում են։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժին վարչական շրջանի ղեկավարից դիմում էր ստացվել, որ մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսե կափարիչները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրութուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/259512541959923/