Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որում ասվում է․
Սիրելի քաղաքացիներ,
Այսպիսով` մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Այգու վերադարձը հանրությանը մայրաքաղաքում իրականացվող առաջնահերթ ծրագրերից է և առաջիկա ամիսներին կյանքի կկոչվի`անկախ այսօր երկրում ծառացած խնդիրներից և որոշ բյուջետային ծախսերի կրճատումներից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական հոգածությամբ հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:
Օղակաձև զբոսայգու նշված հատվածի հարևանությամբ արդեն իսկ ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները:
Այսօր այգում կատարած շրջայցի ընթացքում պատասխանատուների հետ հստակեցրել ենք առաջիկա անելիքները`տարածքը հնարավորինս արագ բարեկարգելու, քաղաքացիների համար այն անվտանգ և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև նոր լուծումներով այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու, կանաչապատ տարածքները պահպանելու ու ընդլայնելու համար:

