Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար:
ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:
17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝
- Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով՝ https://formfacade.com/public/104935446519651142065/all/form/1FAIpQLSdNEthR8NK9G2kMp0ZaK8EGoVzbZ8fl–_dKgo6gr18YKnnzQ ,
- Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):
Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):
Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 01-ին ժամը 11:00-ին:
Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին:
Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ հղումով. https://hti.am/main.php?lang=1&page_id=758 :