Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում նոր սահմանափակումներ են սկսել գործել։ Դրանք պետք է տևեին մինչև հունիսի 3-ը 23։59։
Սակայն այսօր պարետը նոր որոշում է ստորագրել, որով սահմանափակումների ավարատի նոր ժամկետ է սահմանվել , հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։
Հիշեցնենք, որ Սևանում գործում են հետևյալ սահմանափակումները․
ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.