«Մենք այնքան ենք «սիրում» մեր երեխաներին, որ պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից և խնամակալ ձևակերպել դպրոցում աշխատող որևէ մեկին, որպեսզի երեխան գնա տվյալ «էլիտար» դպրոցը: Խոսքեր չունեմ:
Հ.Գ. Այսօր կոնկրետ զանգ է ստացվել մեր համապատասխան ստորաբաժանումում, որի ժամանակ ծնողը ցանկացել է լրջորեն քննարկել խնամակալության ձևակերպման հնարավորությունները…»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։