Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոսում է ատեստատների և դասագրքերի հանձնման մասին։ Նա նշեց, որ դպրոցներում ատեստատների հանձնման և դասագրքերի հավաքման հետ կապված ժամկետներ չեն դրվել։
«Հիմա տեղեկություններ են ստացվում որոշ փոքրաթից դպրոցների վերաբերյալ, որ կոըկաումներ կան և ուզում եմ ասել, որ սա ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Եթե նման բաներ կան ձեր բակերում և դպրոցներում, ես հենց հիմա հրահանգում եմ, որպեսզի այդ բոլոր կուտակումներին վերջ տրվի, թեպետև մեկ-երկու տեղի ենք նման ահազանգ ստացել, բայց հենց հիմա բոլոր տնօրենները պետք է այդ ամեն ինչի վերջ տան։ ես գիտեմ, որ շատ տնօրեններ ժամկետներ են սահմանել՝ կես ժամը մեկ, մեկ ժամը մեկ կանչում են աշակերտներին, որ որևէ կուտակում չլինի և մարդիկ չհավաքվեն, բայց կան խախտումներ և հիմա մենք այդ բոլոր հետքերով գնալու ենք»,-ասաց նախարարը։