Մրցույթների դիմումների ընդունման ժամկետը երկու օրով երկարացվում է․ դատախազությունը տեղեկացնում է

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով մասնակցայնության և մրցակցայնության կարևորությունը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների դիմումների ընդունման ժամկետը երկու օրով երկարացվում է:

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել մինչև 2020թ. հունիսի 5-ը՝ ժամը 14:00-ն:

Մրցույթներին մասնակցելու պայմանների վերաբերյալ հայտարարություններին կարող եք ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել