Լուրջ խնդիր կա բանկային համակարգի և Հայփոստի հետ կապված։ Քաղաքացիները հերթ կանգնելու կուլտուրա չունեն։ Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես մի բան չեմ հասկանում, մեր պլան «Ա»-ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ ինքն է պարտավոր, ըստ պարետատն որոշման, այդ հարցը լուծի։ Էստեղ, որ էլի մեղավորության մասին ենք խոսքում, ինչու՞մ մեղավոր։ Մեր հարազատների մահվան մեջ մեղավորը ո՞րն է, ժողովուրդ ջան»,-նշեց վարչապետը։
Նրա խոսքով, կարող են ամեն ինչ խստացնել, բայց կարելի՞ է չէ, հարցերը ավելի քաղաքակիրթ ձևով ու կանոնները պահպանելով լուծել։