Երբեմն տպավորություն է, որ մենք մեր երեխաներին ավելի շատ ենք սիրում, քան մեր ծնողներին։ Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարզվում է հունիսի 1-ին քաղաքապետարաններ են եղել, որ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար։ Տեղական ինքնակառավարման մարմիններ, գյուղապետեր, քաղաքապետեր, իրենց վարչակազմերի ռեսուրսները պետք է օգտագործեն, որպեսզի հերթերը, հակահամաճարակային կանոնները պահվեն։ Քաղաքացիներն էլ, իրար պետք է ամոթանք տանք, ասենք՝ էս ինչ ենք անում, եկեք մի հատ սթափվենք։ Իսկ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է, որովհտեև եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, սա այն կառավարությունը չի, որ անմասն լինի ժողովրդի մեղքից ու եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մենղավոր է նաև ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է կառավարությանը բերել իշխանության։ Մենք մի մարմին ենք, մի օրգանիզմ ենք, մի ամբողջություն, լավ ենք, վատ ենքէ էս ենք։ Եվ ես համոզված եմ, որ մենք լավ ենք»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով վախի մթնոլորտը հաղթահարվել է ու քաղաքացիներն այն օգտագործում են ի վնաս պետական ու ազգային շահերի։ «Եկեք մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր լինենք, որքան մեր երեխաների նկատմամբ ենք ուշադիր։ Ես հավատում եմ, որ մենք իրար հետ կարող ենք լուծել այս հարցը»,-կոչ արեց Նիկոլ Փաշինյանը։