«Մեյմանդարի» շուկայում գիշերը ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ 3 տասնյակ անձ բերման է ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել և պատասխան տվողներ կլինեն։ Բայց այն, ինչ-որ մենք արել ենք այնտեղ, անում ենք, ինչ ենք ասում՝ ասում ենք կանոնները պահեք ժողովուրդ ջան, որ չմահանանք մենք, մեր ծնողները»,-նշեց վարչապետը։