Ջրանջատումներ Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում:

Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Նշված տարածքներում ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել