Սյունիքի մարզում կա կորոնավիորւսի ընդհանուր՝ 89 հաստատված դեպք․24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ սյունեցիներ

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 89 հաստատված դեպք, որից

58 հոգի բուժվել է,

31 հոգի բուժում է ստանում, որից՝

4 հոգի՝ Կապանից,

1 հոգի՝ Գորիսից,

9 հոգի՝ Սիսիանից,

1 հոգի՝ Քաջարանից,

16 հոգի՝ Մեղրիից։

7 հիվանդ գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում,

24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն հորդորում ու կոչ ենք անում՝ պահպանե՛ք անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները․զե՛րծ մնացեք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց ու դրանց մասնակցելուց, հավաքներից, սահմանափակե՛ք շփումները, ձեռնարկե՛ք միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել