Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 2-ին, հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցում էին Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում: Քաղաքացիների կողմից շարունակաբար անպատասխանատու վարքի ցուցաբերումը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը և հիասթափեցնելու է նրանց: Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում մահերի, ողբերգությունները, մահանում են մարդիկ, ընտանիքներ երբեմն»,- նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ: