Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 2-ին, հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցում էին Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Եթե մարտը համեմատում ենք ապրիլին արձանագրված դեպքերի հետ, ապա մենք ունենում ենք երեք անգամ թվի բարձրացում: Այդ ժամանակ դեռեւս գործում էին սահմանափակումները, շփումները բավականին քիչ էին և հնարավորություն կար վերահսկելի դարձնել կորոնավիրուսի վարակի տարածումը: Իսկ մայիսին մարտի համեմատ ունենք 13 անգամ թվի աճ: Բավական լուրջ աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ մեզ մոտ սահմանափակումների վերացումից հետո հստակ գնաց մարդկանց կուտակումներ, մեծ թվով շփումներ»,-նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: