ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները:
Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:
Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։
Կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։
- Գիտակցության կորուստ (թոքային հյուսվածքների զարգացող ոչնչացման արդյունքում),
- Չոր, անարդյունավետ հազ,
- Հոտառության զգացողության կորուստ[32],
- Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր),
- Շնչառական դժվարություններ,
- Կրծքավանդակի հատվածում ցավ,
- Գլխացավ,
- Համի և հոտի զգացողության կորուստը։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսը ծանր են տանում շաքարային դիաբետ և սրտի անբարարարություն ունեցող հիվանդները։
Կարևոր ՝
- Կրել դիմակ,
- Պահպանել սոցիալական հեռավորություն,
- Հաճախա լվանալ ձեռքերը։