Հարավային Կորեայում ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հազարավոր աշակերտներ մայիսի 27-ից վերադարձել էին դպրոց, քանի որ սահմանափակումները մեղմանում էին, բայց ընդամենը մեկ օր հետո 79 նոր դեպք էր արձանանգրվել, դա երկու ամսվա ընթացքում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն էր: Այս դեպքերի մեծ մասը կապված է Սեուլից դուրս գտնվող պահեստի հետ:
Հարավային Կորեայում մայիսի 29-ին գրանցվել է 58 նոր դեպք, այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 11 հազար 402-ի: