ԱՄՆ-ում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը․ վերջինս մահացել է

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել 46-ամյա Ջորջ Ֆլոյդին: Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալության ժամանակ «սևամորթը հրաժարվել է դուրս գալ իր մեքենայից և ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել»: Հայտնում է Steppe-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալելու համար նրանք ձեռնաշղթաներ են տվել Ջորջին, որից հետո տղամարդը սկսել է իրեն վատ զգալ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ավելի ուշ ցանցում հայտնվել է ձերբակալության ականատեսների կողմից նկարված տեսանյութը: Կադրերում երևում է, որ Ֆլոյդը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ավելին՝ նրա մահվան պատճառը ոստիկանության վատ վերաբերմունքն է եղել:

Տեսանյութերից մեկում երևում է, որ սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան և ասում, որ շնչահեղձ է լինում: Տեսանյութում նաև երևում է, որ միայն այն ժամանակ, երբ Ջորջը կորցնում է գիտակցությունը, ոստիկանները շտապօգնությունը են կանչում, սակայն արդեն ուշ է լինում:

Ջորջ Ֆլոյդի մահվան պատմությունը ցնցել է համացանցը։ Հասարակության մի մասը, քաղաքական գործիչներ և հոլիվուդյան աստղեր սկսել են արդարություն պահանջել Ֆլոյդի համար։ Այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններ, Եվա Լոնգորիա, Ջասթին Բիբերը, Ջիջի Հադիդի, Սթիվեն Ջեքսոնը, Զենդայան, Լեդի Գագան և այլոք:

Նրանք և այլ հայտնի մարդիկ իրենց օգտահաշիվներում տեղադրել են Ջորջի լուսանկարները՝ պահանջելով, որ տղամարդու մահվան մեջ ներգրավված բոլոր սպաները պատժվեն:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Մինեապոլիսի փողոցներ՝ ընդդեմ ոստիկանության գործողությունների և ռասիզմի դեմ բողոքելով «Չեմ կարող շնչել» կարգախոսով:

Սոցցանցերը հագեցած են հրապարակումներով և պատմություններով`#justiceforfloyd և #GeorgeFloyd հեշթեգով, որտեղ աշխարհի հարյուրավոր մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերում և արդարություն են պահանջում:

Մայիսի 26-ին Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ ներգրավված Մինեապոլիսի ոստիկանության ծառայողները ազատվել են աշխատանքից: Թե ինչպես կանցկացվի քննություն, և ինչ պատժի կարժանանան ոստիկանները, առայժմ անհայտ է:

Մարդիկ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ցույցերի են դուրս եկել։

https://www.facebook.com/worldzawesomevideos/videos/566315794322918

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել