Արսեն Թորոսյանի հրամանը՝ կորոնավիրուսով վարակված երեխաների վերաբերյալ․ ո՞ր դեպքում նրանք կհոսպիտալացվեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին հրաման է ստորագրել, որով հաստատել  է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը»։ Ավելի ուշ կարգում լրացում է կատարվել՝ կորոնավիրուսով վարակված երեխաների վերաբերյալ։

ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19 ԵՐԵԽԱՅԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

30. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտորոշված պացիենտների կեցության վայր ուղղորդվում են հաստատված COVID-19-ով 0-2 ամսական երեխաները` կորոնավիրուսային հիվանդության թեթև ընթացքով, որի նշաններ են` հազվադեպ հազ և շնչառության հաճախականությունը՝ 40 – 60, SpO2 94% և ավել, մարմնի ջերմաստիճանը 36.5oC -ից բարձր և 37.5 oC – ից ցածր, չի հրաժարվում կերակրումից:
31. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններ են ուղղորդվում մինչև 18 տարեկան երեխաները` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) միջին ծանրության ընթացքով, որի նշաններն են`
1) 2 ամսականից բարձր երեխաների մոտ ա) պուլսօքսիմետրիա՝ SpO2 91 – 93%,
բ) պերիօրալ ցիանոզ, թոքաբորբի աուսկուլտատիվ տվյալներ
գ) շնչառության հաճախականությունը՝
o 2 – 12 ամս՝ 50 և ավել
o 1 – 5 տ՝ 40 և ավել
o 5 – 10 տ՝ 30 և ավել

o 10 -18 տ՝ 24 և ավել

դ) ջերմությունը 38,0 oC և բարձր,
ե) թոքաբորբի ռենտգենաբանական տվյալներ,

զ) արտահայտված թուլություն
է) կրկնակի փորլուծություն և / կամ փսխումներ,
2) 2 ամսականից ցածր երեխաների մոտ
ա) կրկնակի հազ, դժվարացած քթային շնչառություն,
բ) շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60 ից ցածր,

գ) SpO2 90 – 93%,
դ) մարմնի ջերմաստիճանը 36.5 oC -ից ցածր կամ 37.5 oC – ից բարձր: 32.Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններ են ուղղորդվում մինչև 18 տարեկան երեխաների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր ընթացքը, որի նշաններն են`
1) 2 ամսականից բարձր երեխաների մոտ

ա)SpO2 90% և ցածր,
բ) կենտրոնական ցիանոզ, աղմկոտ շնչառություն, կրծքավանդակի
ներքաշումներ,
գ) ջերմությունը 38,5 oC և բարձր՝ 5 օր և ավելի,
դ) խիստ թուլություն, կրծքով սնվելու անկարողություն, լեթարգիա կամ գիտակցության կորուստ, ցնցումներ,
ե)անզուսպ փսխումներ, արտահայտված կամ ծանր ջրազրկում, օլիգուրիա,

զ)հիպոթենզիա, արտահայտված տախիկարդիա կամ բրադիկարդիա (պուլսը
<70 կամ >150 երեխաների մոտ), մազանոթների լցվելու ժամանակի երկարում (>2 վայրկյան), բծերով ծածկված մաշկ կամ պետեխիալ կամ մանուշակագույն ցան,
է) Կավասակիի համախտանիշի կասկած՝ տենդ 5 օր և ավել, լիմֆադենիտ, կոնյուկտիվիտ, բնորոշ դեմքի ցան և վերջույթների փոփոխություններ,
2) 2 ամսականից ցածր երեխաների մոտ

ա) SpO2 90% -ից ցածր,
բ) շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60 և աղմկոտ,

գ) շնչառության հաճախականությունը 20-ից ցածր և / կամ ապնոէ և / կամ պարբերական շնչառություն,
դ)մաշկային ծածկույթները ունեն կապտավուն գունավորում (կենտրոնական ցիանոզ),
ե)մարմնի ջերմաստիճանը կայուն փոփոխված է՝ 37.5- ից բարձր կամ 36.5-
ից ցածր է,
զ)հրաժարվում է 2 և ավել հաջորդաբար կերակրումներից,
է) ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո,

ը) ընկճվածություն, քնկոտություն կամ դյուրագրգռություն,

թ)ցնցումներ,
ժ) մոնոտոն գրգռված լաց, որը չի անցնում խնամելուց կամ կերակրելուց հետո,
ի) անզուսպ փսխում կամ փորլուծություն:
33. Հաստատված COVID-ով երեխաները հասպիտալացվում են, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/ կամ առկա է երեխայի մոտ COVID հիվանդության միջին կամ ծանր աստիճանի մասին վկայող նշաններից որևէ մեկը և/կամ ուղեկցող քրոնիկ հիվանդության սրացում:
34. Հաստատված COVID-ով մինչև 18 տարեկան առանց ախտանիշների, ինչպես նաև 2 ամսականից մինչև 18 տարեկան կորոնավիրուսային հիվանդության թեթև ընթացքով, այդ թվում ուղեկցող կոմպենսացված քրոնիկ հիվանդությամբ, երեխաների բուժումն ու հսկողությունը իրականացվում է ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել