ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ ասած, Հայաստանում կորոնավիրուսի հաստատման պահից մաքսիմալ պահել և պահում եմ անվտանգության կանոնները և ինձ համար տխրելի (обидно) կլինի իմ վարակումը՝ անկախ նրանից, թե ինչ ծանրությամբ կտանեմ (КТ-ն թոքերս իդեալական է ցույց տվել) վիրուսի պրոցեսը:
Այստեղ հարցը վերաբերվում է այն մարդկանց, որոնք «պատրաստվում» են ինձ վարակել, որի իրավունքը չունեն և չեն էլ գիտակցում հարցի լրջությունը:
Ես իմ ծնողներին «ռեցեպտով» եմ տեսել վերջին երեք ամիսների ընթացքում՝ իրենք էլ իրենց հերթին իրենց պաշտելի թոռնուհիներին և այս ամենը մեր ու հանրային առողջության համար:
Դուք քննարկեք դիմակ կրել չկրելու հարցը, իսկ ես հագնեմ դիմակս ու դուրս գամ շրջեմ՝ հետևելով ինձ պոտենցիալ վարակողներին»: