Ե՞րբ է տրամադրվում հիվանդության նպաստ

Վարձու աշխատողներին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրից:

Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ oրացուցային տարվա ընթացքում 60 oրացուցային oրից ոչ ավելի:

Մանրամասներն իմանալու համար կարող եք զանգահարել (374 60) 65-40-13 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել