«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժշկական թիմը փրկեց 9 ամիս շարունակ կյանքի համար պայքարող Գոռի կյանքը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան հիվանդանոց են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։
Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը: 9 ամիս անց Գոռն այսօր տուն է վերադառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։