Լուսացույցները ու ճանապարհային նշանները փակող ծառերը ստեղծում են անվերահսկելի վթարային իրավիճակ․ ավագանու անդամը խնդրի մասին

Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը տեղեկացնում է․

«Պատրաստվում եմ որպես Երևանի ավագանու անդամ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին ներկայացնել դիմում-գրություն, որով քաղաքի բոլոր այն խաչմերուկներում, որտեղ ծառերը մասամբ կամ ամողջությամբ փակում են լուսացույցները ու ճանապարհային նշանները և ստեղծում անվերահսկելի վթարային իրավիճակ վարորդների համար, իրականացնել մասնագիտական վերահսկողություն և լուծել խնդիրը: Մասնավորապես հենց այսօր մի քանի խաչմերուկներում անձամբ առնչվել եմ այդ խնդրին. Նալբանդյան-Խանջյան խաչմերուկ, Պռոշյան, դեպի Մանկական երկաթուղի տանող խաչմերուկ, ինչպես նաև այլ բանուկ խաչմերուկներ: Խնդիրը հրատապ է, կխնդրեմ նաև վարորդներին և ոլորտին ու խնդիրներին քաջածանոթ Հկ-ներին անել իրենց առաջարկները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել