Նոր Զելանդիայում բոլոր կորոնավիրուսով վարակվածները դուրս են գրվել հիվանդանոցներից

Նոր Զելանդիայի հիվանդանոցներ ընդունված նոր կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել։ Այս մասին ասել է երկրի  Առողջապահության ծառայությունների գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Նոր Զելանդիայում արդեն 5-րդ օրն անընդմեջ COVID-19 վարակման նոր դեպքեր չեն գրանցվում: Երկրում հայտնաբերվել է ընդհանուր 1504 վարակված, մահացել է կորոնավիրուսով վարակված 21 հիվանդ:

«Ներկայումս հիվանդանոցներում չկա մեկը, ով COVID-19 ունի», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բլումֆիլդը:

Նա նաև նշել է, որ Նոր Զելանդիայում դեռ 21 դեպք կա, բայց նրանք հիվանդանոցում բուժում չեն ստանում:

Ավելի վաղ Նոր Զելանդիան չեղարկել էր կորոնավիրուսի պատճառով ներդրված արտակարգ ռեժիմը և մտել սահմանափակումների երկրորդ մակարդակ: Բացվել էին մանրածախ խանութները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, կինոթատրոնները և հանրային այլ վայրեր:

Հետագայում բացվեցին դպրոցներն ու համալսարանները, ինչպես նաև բարերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել