Այսօր՝ մասին մայիսի 27-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին։ Նա նշեց, որ այդ աշխատակիցներից շատերին դժվար է օգնել, քանի որ նրանք պաշտոնապես գրանցված չեն և նույնիսկ աշխավարձ չեն ստանում՝ բավարարվելով թեյավճարներով և այս դեպքում նրանց դժվար է իդենտիֆիկացնել, և նրանք ոչ թե հասցեական, այլ համընդհանուր աջակցություն են ստանում՝ գործազուրկներին օգնության և կոմունալ վճարների տեսքով։