Բաժին է հրավիրվել Facebook սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ․ տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, նա այն գտել է

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Facebook սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել Facebook սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցում էր ուղարկել  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ոստիկանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել