ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Այս մասին տեղեկացնում են Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները):

Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել