Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկեց Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասում է․

«2,1 միլիարդ դրամ կուղղվի Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

Հիշեցնեմ, որ նախորդ փուլով Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների կեսից ավելիին կեսից ավելիին արդեն տրամադրվել են բնակարանների գնման վկայագրերը:

Երկրորդ փուլի համար առավել ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով հստակեցվել են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել