Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 26․05

Մայիսի 26-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,549,131 է։ Մահացել է 348,224 մարդ, բուժվել՝ 2,269,868-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 362,342-ի։ Բուժվել է 131,129 մարդ, մահացել է՝ 3,807-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 158,762 դեպք է գրանցվել, մահացել է 4,397 մարդ, բուժվել՝ 121,507-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,508-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 139,511 դեպք։ Ապաքինվել է 109,437 մարդ։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,403 անձի մոտ, որից 2,819-ն ապաքինվել են, 52-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 732-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 537 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 7,402-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,220 է, վիրուսից 91 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,671,728 վարակված, 98,584 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել